երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անուշ Բեղլոյանն ընտրվել է ՍՏՀԿ ԽՎ փոխնախագահ

Անուշ Բեղլոյանն ընտրվել է ՍՏՀԿ ԽՎ փոխնախագահ

 Անուշ Բեղլոյանն ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպմանն ասաց ինքը՝ Անուշ Բեղլոյանը։ Նրա խոսքով սա հանրապետության խորհրդարանական դիվանագիտության կարևոր ձեռքբերում է։ 

«Այսինքն՝ բարձրացվել է Հայաստանի կարգավիճակը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։ Կոնսենսուսի հիման վրա բոլոր մասնակից երկրները հաստատեցին իմ թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում»,- ասաց նա։

Պատգամավորն ընդծեց նաև, որ Հայաստանն առաջին անգամ է զբաղեցնում առաջատար դիրքեր միջխորհրդարանական կազմակերպության շրջանակում

 

  • Կիսվել: