երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար․ Մակունց

Անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար․ Մակունց

Ադրբեջանն օրերս հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ, ինչին հաջորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ նա, ըստ էության, խոստովանել է, որ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝  անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությանը։

«Ինչպես 1990-ականներին, այնպես էլ 2016 թվականին և ցանկացած պահի Արդբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։ Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերություններից», - ասաց Մակունցը։

Նրա խոսքով, կարևոր խնդիրն այն  է, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն այս հայտարարությունների վրա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով  ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառումը։

«Իմ համոզմամբ՝ միջազային հանրությունը, առավել ևս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար ու այս օրերին Covid19 համավարակի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարութունների հանդեպ, որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերն ու տարածաշրջնում ուժգին նոր էսակալացիա սանձազերծել, ինչն ուժգին հակահարված է ստանալու և աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար», - հայտարարեց Լիլիթ Մակունցը։

 

 

  • Կիսվել: