չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Աննա Վարդապետյանի հրամանով կադրային փոփոխություններ են եղել

Աննա Վարդապետյանի հրամանով կադրային փոփոխություններ են եղել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

Վահագն Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:

Կարեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

Վերժինե Առաքելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Նարեկ Մհերյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Վահե Սամսոնյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:

Հռիփսիմե Ղազարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:

Ռաֆայել Արսենյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Հրանտ Ասրյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Դավիթ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Լոռու մարզի դատախազության դատախազ Սերգեյ Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Կիսվել: