երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անկլավների վերաբերյալ տարբեր տարբերակներ են քննարկվում. այս պահին որևէ լուծում չկա. Արայիկ Հարությունյան

Անկլավների վերաբերյալ տարբեր տարբերակներ են քննարկվում. այս պահին որևէ լուծում չկա. Արայիկ Հարությունյան

Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ, եթե չկիսեի այդ քաղաքական թիմում չէի լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ է վարչապետի տեսակետները եւ Արցախի վերաբերյալ, եւ անկլավների վերաբերյալ:

Նա հավելեց, որ Քիշնեւի բանակցությունների մասին ոչինչ չի կարող ասել, որովհետեւ պատվիրակությունը ուշ է վերադարձել, տեղեկություններ դեռ չունի:

Հարցին, թե ինչպիսին է իր տեսակետը Տիգրանաշենի մասով, կարծում է, որ այն պետք է տրվի Ադրբեջանին տեղը ստանալով Արծվաշե՞նը, թե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցերին վարչապետն ամբողջական պատասխան տվել է, ավելացնելու բան չունեմ: Տարբեր տարբերակներ են քննարկվում, այս պահին որեւէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ, կամ՝ ոչ»:

Հարությունյանը հերքեց լուրն այն մասին, թե, կառավարությունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառվում. «Չկա նման փաստաթուղթ: Ես տեսել եմ այդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացրել: Դա աբսուրդ է, սուտ, կեղծիք: Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն»:

  • Կիսվել: