երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լուրերն այն մասին, թե իբր Արայիկ Հարությունյանին ադրբեջանցիները գերեվարել են ռուս խաղաղապահների կենտրոնատեղիից, չեն համապատասխանում իրականությանը

Լուրերն այն մասին, թե իբր Արայիկ Հարությունյանին ադրբեջանցիները գերեվարել են ռուս խաղաղապահների կենտրոնատեղիից, չեն համապատասխանում իրականությանը

Համացանցում տարածված լուրերն այն մասին, թե իբր ադրբեջանցիները Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին գերեվարել են Արցախում ռուս խաղաղապահների կենտրոնատեղիից, չեն համապատասխանում իրականությանը։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իր աղբյուրները, ձերբակալման պահին Հարությունյանը եղել է իր գրասենյակում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել Ստեփանակերտում, նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և  այլ հոդվածներով։

  • Կիսվել: