հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անկախությունից հետո սա առաջին անգամն է, որ առաջացել է լուրջ խզում Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ. Ռուստամյան

Անկախությունից հետո սա առաջին անգամն է, որ առաջացել է լուրջ խզում Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ. Ռուստամյան

Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր դիրքորոշումները. Հայաստանն այսօր ինչ պաշտոնական հայտարարություն անում է, դա հօգուտ Ադրբեջանի է: Այս մասին, այսօր ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Անկախությունից հետո սա առաջին անգամն է, որ առաջացել է լուրջ խզում Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ: Մենք այդպիսի «ճոխություն» մեզ իրավունք չունեք թույլ տալու:

Փաշինյանը հայտարարում է՝ մենք պատրաստ ենք զիջել, բայց չգիտենք, թե մինչեւ ուր զիջենք, որ վերջնական լինի: Նա էլ էնտեղից ասում է՝ մինչեւ ուր զիջեք: Ալիեւն ասում է՝ Ղարաբաղը հարցն արդեն լուծել եմ, խնդիր եմ դրել Արեւմտյան Ադրբեջանի: Արեւմտյան Ադրբեջանը ո՞րն է, առաջին հերթին Սյունիքը: Այսինքն Արցախը ստացել եմ, մնում է Սյունիքը ստանամ: Հիմա մենք դրան ի՞նչ ենք պատասխանում: Եթե մենք Հայաստանի դիրքորոշումը կտրուկ չփոխենք, նպաստելու ենք, որ Ադրբեջանն էլ ավելի ամրապնդի իր դիրքորոշումը»,-հայտարարեց նա:

  • Կիսվել: