հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Անկախ նրանից, թե ով կհաղթի, ամեն ինչ գնում է արյունահեղության․ Սամվել Բաբայան

Անկախ նրանից, թե ով կհաղթի, ամեն ինչ գնում է արյունահեղության․ Սամվել Բաբայան

Մենք մասնակցելու ենք ընտրություններին: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Բաբայանը:

Նա պնդել է, որ ընտրություններին մասնակցելու են, որպեսզի, այսպես կոչված, սևերի ու սպիտակների կռիվ չլինի ու երկիրը վերջնական կործանվի. «Մենք մեջտեղի գիծն ենք լինելու, որպեսզի թույլ չտանք վերջում արյունահեղություն լինի: Բայց ամեն ինչ գնում է դրան»:

Նրա խոսքերով, ամեն ինչ տանում է բախումների՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու, ամեն ինչ գնում է արյունահեղության. «Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որ դրան չհասնի»։

  • Կիսվել: