հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Անի Սամսոնյանը դիմել է պարետին հեռուստատեսային տաղավարներում առանց դիմակի աշխատելու հարցով

Անի Սամսոնյանը դիմել է պարետին հեռուստատեսային տաղավարներում առանց դիմակի աշխատելու հարցով

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է պարետին՝ նրա ուշադրությունը հրավրելովեռուստատեսային տաղավարներում դիմակ կրելու խնդրին։ Սամսոնյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Համաձայն ՀՀ պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:

Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»:

  • Կիսվել: