կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը. «Հանրապետություն»

Անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը. «Հանրապետություն»

«Հանրապետություն» կուսակցությունը սահմաններ ճշգրտման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛«Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է համարում սահմանների ճշգրտման գործընթացը։ Մենք կողմ ենք հայ- ադրբեջանական սահմանների ճշգրտման խաղաղ և բանակցային տարբերակին։

Մենք գտնում ենք, որ ներկա խնդիրները առաջացել են Արցախում պատերազմի արդյունքների հետևանքով, ուստի սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկու երկրներին։

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հետպատերազմյան շրջանի եռակողմ գործընթացներում ոտնահարվել է հայկական շահը՝ նախապատվությունը տալով թուրք-ադրբեջանական կողմին։ Մենք դեմ ենք աշխատանքային փաստաթղթի նման ձևաչափով ստորագրմանը ու անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը՛՛։

 

  • Կիսվել: