կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերվում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերվում է քարտեզներին։ Այս մասին այսօր Ֆրանսիայում ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրա համար կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձռմխելիության հարգման դեպքում։

2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևի հետ Դուք վերահաստատեցիք ձեր հանձնարառությունը Ալմաթայի հռչակագրում։ Եվ անհրաժեշտ է որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը։ Առավել քան անհրաժեշտ է, որպեսզի, ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և փարատի երկիմաստությունը ինչ վերաբերվում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար՛՛:

  • Կիսվել: