շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անհնազանդության ակցիաները շարունակվում են. Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի. Իշխան Սաղաթելյան

Անհնազանդության ակցիաները շարունակվում են. Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի. Իշխան Սաղաթելյան

Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի:

Ընդդմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ»,- գրել է նա։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ: Կարմիրբերետավորներն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։ Մասնավորապես, բերման են ենթարկվել ԱԺ պտգամավոր Թադեւոս Ավետիսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

 

  • Կիսվել: