Անհարմար էլ է նման բանի մասին խոսել․ Սասուն Միքայելյանը՝ զինծառայողներին 4 հազար դրամ պարգեւավճար տալու մասին
Ես միշտ ասել եմ, ԱԺ-ում էլ եմ հարցը բարձրացրել, որ պայմանագրային զինծառայողներին պետք է նորմալ գումար տալ, նորմալ վերապատրաստում անցնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով իրքապահ զինծառայողները 4 հազար դրամ պարգեւավճար տալուն։
«Բոլոր հիմնախնդիրներն ընթացքում պետք է լուծվեն, որովհետեւ մեկ տարեկան էլ չկա մեր նոր իշխանությունը, իսկ այն փոսը, որ էս 20 տարի փորել են նախկին իշխանությունները, էն էլ տեխնիկայով են փորել, ոչ թե բահով, պետք է լցվի: Շատ վատ եմ վերաբերվում նման բանին: Ես միշտ ասել եմ, ԱԺ-ում էլ եմ հարցը բարձրացրել, որ պայմանագրային զինծառայողներին պետք է նորմալ գումար տալ, նորմալ վերապատրաստում անցնեն: Մենք բանակը պետք է համալրենք պայմանագրային զինծառայողներով: Այդ տարիքի մարդիկ ավելի զգոն են: Այսօր ինչ հնարավոր է արվել է, անհարմար էլ է նման բանի մասին խոսել: Ընթացքում ամեն ինչ պետք է կարգավորվի»,- ասավ Միքայելյանը: