ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը բարձր է գնահատվում. «Հայաստանի Հանրապետություն»

Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը բարձր է գնահատվում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ Արցախի գրավված եւ հարակից տարածքներում դեռեւս մեծ է հակամարտության վերսկսման ռիսկը: Վերջիններիս կատարած քայլերին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, բացի հայկական կողմից, առկա պայմանավորվածությունների համաձայն, արդեն ստիպված է արձագանքել նաեւ Ռուսաստանը: Արցախի դեպքում այն բխում է խաղաղապահ առաքելությունից, իսկ Հայաստանի դեպքում՝ 1999 թվականին կնքած համաձայնագրում ամրագրված դրույթներից:

Հայաստանի ռազմավարական դաշնակիցն այսօր բարձր է գնահատում Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը: Այս մասին մասնավորապես  հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր երկրի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: