Նախկինում առեւանգել են ե՛ւ Մանվել Գրիգորյանին, ե՛ւ Սամվել Բաբայանին. Անդրանիկ Քոչարյան
Գիտեք, թե նախկինում ինչ առեւանգումներ են եղել, ինչ զորավարներ են առեւանգվել։ Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին, բայց հետո մենք հաղթեցինք։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապագայում բացառվեն նման դրսեւորումները։ Մենք հաղթահարել ենք դժվարությունները։ Եթե ադրբեջանցիները 1990-ականներին Շուշիից չկրակեին Ստեփանակերտի ուղղությամբ, ապա տարածաշրջանում իրավիճակն այն կլիներ»,-նշեց նա։


