հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անդրանիկ Փիլոյանի «հերոսանալու» պատմության մանրամասները․ Դանիել Իոաննիսյան

Անդրանիկ Փիլոյանի «հերոսանալու» պատմության մանրամասները․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է ԱԻ նախարար, այժմ կալանավորված Անդրանիկ Փիլոյանի՝ պատերազմի մասնակցության դրվագներին։ Նա մասնավորապես գրել է․

«Ինչպես գիտենք, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը մերժեց Վլադիմիր Պուտինի առաջարկը։ Մերժման պատճառներից մեկն այն էր, որ հաջորդ օրը հայկական զորքերը պետք է Իշխանասարում հակահարձակում իրականացնեին և հույս կար, որ պատերազմի ընթացքը կփոխվի։

Հակահարձակման պատասխանատուները ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ու 1-ին կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանն էին։

Ինչպես համարյա ցանկացած հակահարձակում` հոկտեմբերի 20-ի Իշխանասարի հակահարձակումը ևս, առաջին ժամերերին, լավ է ընթանում։

Սակայն չսպասելով հետագա ընթացքին` գլխավոր շտաբը իշխանություններին զեկուցում է հաջողության մասին։ Նույնիսկ Արծրունը հրապարակավ հայտարարում է, որ ադրբեջանական 3 բրիգադ շրջափակման մեջ է։

Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, չլինելով զինվորական, բնավորության համաձայն անվերապահ հավատում է զեկուցածին ու ահավոր ոգևորվում է. «վերջապես հաղթում ենք», «ինչ լավ արեցինք, որ երեկ Պուտինի առաջարկը մերժեցինք» - մտածում էին իշխանությունները։

Այդպես ոգևորված, առանց հետագա ընթացքին սպասելու, Նիկոլ Փաշինյանը երկու առանցքային հրամանատարներին` Տիրան Խաչատրյանին ու Անդրանիկ Փիլոյանին հերոսի կոչում է շնորհում։

Ժամեր անց վատ պլանավորված հակահարձակումը տապալվում է ու հանգեցնում հայկական կողմի նորանոր զոհերի, կորուստների ու ռազմավարական խնդիրների։ Բայց հերոսի կոչումներն արդեն տրված էին»։

  • Կիսվել: