հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անցյալին վերադարձ չի լինելու. Սերժ Սարգսյան

Անցյալին վերադարձ չի լինելու. Սերժ Սարգսյան

Ընդգծում եմ ևս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով կյանքի ճշմարտություններից է՝ երբ չես գնահատում այն, ինչ ունես, շատ արագ կորցնում ես այն.

«Ցավոք, այդ ճշմարտությունը հիշեցրեց այդ մասին: Մեր ժողովորդն այսօր ցավ է ապրում իր հայրենիքի մի հատվածի ու որդիների կորստից:

Ընդգծում եմ ևս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու: Սակայն ուզում եմ ուղիղ ասել՝ ով չի խոստովանում անցյալի սխալները, չունի քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները, չունի ազնվություն»։

Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է ոչ թե 5 հազար նոր գերեզման ավելանար, այլ 5 հազար նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ․

«Եռագույնները պետք է ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին, մեր արցունքները պետք է ուրախության լինեին: Այդ լուսավոր տղաներին, նրանց ընտանիքներին, մեր ժողովրդին մենք պարտք ենք արժանապատվություն, հույս, խաղաղ ու անվտանգ, բարեկեցիկ ու հզոր Հայաստան»:

  • Կիսվել: