երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անցյալ տարի դուք միտինգ էիք անում, տասնյակ միլիոն դոլարների վնաս տվեցիք. Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին

Անցյալ տարի դուք միտինգ էիք անում, տասնյակ միլիոն դոլարների վնաս տվեցիք. Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հիշեցրել է, որ 2022 թվականին ՀՀ բյուջեն կազմել է 4.6 մլրդ դոլարին համարժեք դրամ.

«Հայաստանի անկախության պատմության մեջ ինչքան որ գումար հավաքվել է, այդքան հավաքել ենք 2022 թվականին»,- ասել է նա:

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, նա ասել է. «Անցյալ տարի դուք միտինգ էիք անում, որով, իմ գնահատականով, տասնյակ միլիոն դոլարների վնաս տվեցիք. հարյուր հազարավոր մարդիկ չեղարկեցին իրենց ամրագրումները հյուրանոցներում, էդ գումարները չեկան Հայաստան, բայց սիրուն փողոցով քայլում էիք, պարում էիք, չէի՞ք մտածում, որ աղքատ պետությունը չի կարող իրեն պաշտպանել»: 

  • Կիսվել: