շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Անցնող տարին ԱՊՀ-ի համար եղել է բացառիկ ակտիվ և հագեցած. Պուտին

Անցնող տարին ԱՊՀ-ի համար եղել է բացառիկ ակտիվ և հագեցած. Պուտին

Անցնող տարին ԱՊՀ-ի համար եղել է բացառիկ ակտիվ և հագեցած: Սյս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ամեն անգամ տարեվերջին հավաքվում ենք այսպիսի նեղ շրջանակում, և դա արդեն ձևավորված բարի ավանդույթ է: Նման հանդիպումները շատ լավ հնարավորություն են տալիս ամփոփելու ԱՊՀ գործունեությունը, խոսելու ծրագրերի ու հեռանկարների մասին և քննարկելու մեզ հուզող միջազգային օրակարգի հարցերը՛՛:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ 2024 թ. ԱՊՀ-ում նախագահության շրջանում Ռուսաստանը մտադիր է առավել մեծ ուշադրություն դարձնել ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնմանը: Նա հիշեցրել է, որ 2023թ. ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճ է գրանցել. 10 ամսվա տվյալներով՝ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու տոկոսով՝ կազմելով 83,7 միլիարդ դոլար:

՛՛Ռուսաստանի նախագահության առաջնահերթ խնդիրն է մեր ժողովուրդների միջև սերտ կապերի պահպանումն ու ամրապնդումը, բարեկամության և բարիդրացիության հարաբերությունների զարգացումը ԱՊՀ ողջ տարածքում՛՛,-հավելել է նա:

Պուտինի նաև նշել է, որ ԱՊՀ երկրներում պահանջված է պատմության կեղծման և նացիզմի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:

  • Կիսվել: