շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անահիտ Ավենեսյանը մեկ շաբաթով կմեկնի Շվեյցարիա

Անահիտ Ավենեսյանը մեկ շաբաթով կմեկնի Շվեյցարիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավենեսյանը կմեկնի Շվեյցարիա:

Որոշման մեջ ասվում էՀամաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2022 թվականի մայիսի 22-28-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

2. Անահիտ Ավանեսյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

  • Կիսվել: