չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական կանանց համաժողովին

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական կանանց համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական կանանց համաժողովին, որն անցկացվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կարելովայի նախագահությամբ:

Համաժողովին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։ 
Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր է որպես երկրների միջև առողջապահական համակարգի համագործակցության բաղադրիչ:

Եվրասիական կանանց համաժողովին Անահիտ Ավանեսյանի ելույթը կրել է «Կանանց առաքելությունը. միասին` հանուն առողջ ներկայի և ապագայի» խորագիրը:

Միջոցառման ընթացքում ընդգծվել է կնոջ դերը քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներում: Շեշտվել է, որ այս համատեքստում առողջապահական համակարգը կարևոր դերակատարում ունի հասարակական կյանքի զարգացման, կառավարման, սոցիալական բնույթի ձևավորման հարցում:

Առողջ հանրությունն առողջ հասարակարգի հենասյուներից է, իսկ կինը և մայրը կարող են առանցքային դեր խաղալ առողջ հասարակարգի ձևավորման, երեխաների առողջ դաստիարակության և, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խթանման գործում:

  • Կիսվել: