երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Խորն է մեր ժողովուրդների անցյալը»․ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է Հայաստան

«Խորն է մեր ժողովուրդների անցյալը»․ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է Հայաստան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերընտրված գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Քննարկել են այն հարցերի շրջանակը, որով պետք է աշխատեն՝ հօգուտ բնակչության առողջության բարելավման:

«Նշել եմ վերջին տարիներին ձեռնարկած բարեփոխումները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթաց, առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում, առողջ ապրելակերպի խրախուսում և խթանում, որոնք միտված են առողջության բարելավմանն ու պահպանմանը, ինչպես նաև համակարգի զարգացմանը: Հատկանշական է, որ մեր առաջնահերթություններն ամբողջովին համընկնում են ու համարժեք են միջազգային, մասնավորապես` զագացած երկրների միտումներին»,-- հայտնել է Ավանեսյանը։

Նա դոկտոր Թեդրոսին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերին անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների դարավոր հարաբերություններին, ովքեր ունեն շատ ընդհանրություններ:

«Դոկտոր Թեդրոսի հետ հատկանշել ենք, թե ինչքան խորն է մեր ժողովուրդների միջև պատմական անցյալը», - նշել է նախարարը։

  • Կիսվել: