երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայ-սիրիական առողջապահական կապերն ակտիվացնելու գործնական քայլեր կլինեն

Հայ-սիրիական առողջապահական կապերն ակտիվացնելու գործնական քայլեր կլինեն

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին: Այդ մասին հայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով վերջինիս` նախարարը նշել է, որ երկու ժողովուրդների միջև առկա են ավանդական, բարեկամական հարաբերություններ, սակայն առողջապահության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու կարիք կա:

Դեսպանը նշել է, որ Սիրիայի` տասը տարուց ավել տևած պատերազմից առավելապես տուժել է առողջապահության ոլորտը, կան բազմաթիվ խնդիրներ. «Թեև վերջին տարիներին փորձեր են արվում վերականգնելու Սիրիայի առողջապահական համակարգի բնականոն աշխատանքը` Հայաստանում առաջապահության ոլորտը բավականին արագ զարգանում է, ուստի ձեր փորձն ու բարեկամական օժանդակությունը Սիրիայի համար կարևոր են»:

Կոնրետ ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար նախարարն առաջարկել է մշակել նախագիծ և ակտիվացնել համագործակցությունը.

«Հայաստանը սիրով ընդունել է Սիրիայից ուսանողների, որոնք նաև կամուրջ են երկկողմ հարաբերությունների ամրանդման համար: Ուստի պատրաստ ենք շարունակելու աջակցությունը` մեր երկրում նրանց բժշկական կրթությունը կազմակերպելու հարցում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: