չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՆ-ում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր, գոյություն չունի, չի ստացվել, չկա․ Բադասյանը՝ ցուցարարներին

ԱՆ-ում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր, գոյություն չունի, չի ստացվել, չկա․ Բադասյանը՝ ցուցարարներին

Քիչ առաջ ՀՀ Արդարադատութան նախարարության մոտ հավաքված քաղաքացիներին ներկայացավ նախարար Ռուստամ Բադասյանը, ով հայտարարեց, որ Ան-ում որևէ պայմանագիր չկա, տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը. «Ես կոչ եմ անում բոլորին չհավատալ նման տելեգրամյան ալիքների տարածած լուրերին»:

Հարցին՝ իսկ եթե պայմանագիր չէ ու ունի այլ անուն, նախարարն ասաց, որ ԱՆ-ում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր, գոյություն չունի, չի ստացվել, չկա:

Իսկ ինքը՝ որպես կառավարության անդամ, տեղյակ է արդյո՞ք կա պայմանագիր կամ այլ փաստաթուղթ, որը ստորագրվելու է Մոսկվայում: Նախարարն ասաց, եթե լիներ միջազգային պայմանագիր, ինքը՝ որպես կառավարության անդամ, տեղյակ կլիներ.

«Չի քննարկվել որևէ նման հարց»:

  • Կիսվել: