Ամփոփվել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանի հանդիպումներն ու քննարկումները (տեսանյութ)
Ամփոփվել են փետրվարի 15-18-ը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումներն ու քննարկումները, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկումներ են կայացել մի շարք գործընկերների հետ՝ աշխարհագրական լայն ընդգրկումով և օրակարգային լայն շրջանակի հարցերի շուրջ:
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել ԱՄՆ գործընկերների, Հնդկաստանի, Կանադայի, Հորդանանի, Տոգոյի, Նորվեգիայի, Ալբանիայի, իսկ ԵՄ անդամ երկրների՝ Մալթայի, Լեհաստանի, Էստոնիայի, Ավստրայի, Ռումինիայի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հետ:
Քննարկվել են ինչպես համապատասխան երկրների հետ երկկողմ օրակարգային, այնպես էլ տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործունեությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության հարցերի: