հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում. սենատոր Ռիշ

ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում. սենատոր Ռիշ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ սենատոր Ջիմ Ռիշը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի կարևորությունն աճում է, քանի որ վերջինս մոտ է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային:

Սենատորը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը ձախողվի, տարածաշրջանում կարող է կրկին աճել Ռուսաստանի դերը, կամ ամրապնդվել Չինաստանինը: Ռիշը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կարևոր դեր պետք է խաղան Կովկասի տարածաշրջանի ապագայի հարցում, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: