հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը

Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ ռազմական գործողությունների, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ առաքելության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանի հայտարարության մեջ:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ: Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը»,- նշված է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ը կրկին պատրաստակամություն է հայտնել երկկողմ ձևաչափով գործակցել համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: