երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ-ը ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը. պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները ոգևորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացը։ ԱՄՆ հատկապես ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը: Այդ առաքելությունը կողմերի միջև վստահության ստեղծման ներուժ ունի և շարունակում է խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որից հետո հայտարարություն էր տարածվել։ Ըստ այդմ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանի հայկական կողմում 2 ամսով տեղակայվելու են ԵՄ քաղաքացիական դիտորդները։

  • Կիսվել: