երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 25 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 25 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին

ԱՄՆ Պետքարտուղարությունը 25 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Այդ մասին հայտնում է ANCA-ն:

Հաղորդագրության համաձայն՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պատասխան է ստացել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակին, որում խնդրում էին նրան վերածրագրավորել առնվազն 25 միլիոն դոլար Հայաստանի օգնության փաթեթից՝ որպես COVID-19 համաճարակի դեմ պայքարի օգնություն:

Դրական որոշմամբ պատասխանը ստորագրել է Կովկասի և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

 

ԱՄՆ-ն արդեն 1,7 միլիոն դոլար տրամադրել էր Հայաստանին:

  • Կիսվել: