հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Էնդի Բարին ներկայացրել է պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Էնդի Բարին ներկայացրել է պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամը

Մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Էնդի Բարի հետ:

ՀՀ դեսպանության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմից հետո առաջացած մարտահրավերները և ստեղծված հումանիտար ճգնաժամը։
 
«Այդ համատեքստում դեսպան Ներսեսյանն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը։
 
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների միջև առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորեցին դրանց առավել ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: