կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռավար հանդիպում է անցկացրել Ներկայացուցիչերի պալատի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռավար հանդիպում է անցկացրել Ներկայացուցիչերի պալատի ներկայացուցիչների հետ

Մարտի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպմանը դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար մարտահրավերները։ Այդ համատեքստում դեսպանը կարևորեց Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը։
 
Վարուժան Ներսեսյանն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։
 
Հանդիպմանը հրավիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրեց հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ համաձայն միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների։

  • Կիսվել: