կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծ

ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծ

ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը, որի հեղինակը սենատոր Գերի Փիթերսն է, որը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ պատվիրակությունը, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը:

Փիթերսը օրինագիծը ներկայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների։

Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով:

Նշենք, որ օրենք դառնալու և գործողության մեջ մտնլու համար օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և հաստատվի նախագահի կողմից:

 

 

  • Կիսվել: