հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Քերի Դոնֆրիդը Երեւանում է, կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Քերի Դոնֆրիդը Երեւանում է, կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով  տեղակալի օգնական Քերի Դոնֆրիդը Երեւանում է։  Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, պետքարտուղարի տեղակալի օգնական Դոնֆրիդը  կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։

Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցեր եւ մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

  • Կիսվել: