հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ Պետդեպը խորհրդական կվարձի՝ Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար

ԱՄՆ Պետդեպը խորհրդական կվարձի՝ Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար

ԱՄՆ պետքարտուղարությունը նախատեսում է վարձել մասնագետ, որը կօգնի Հայաստանի իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է RT-ն։

Նա պետք է համագործակցի Հանրապետության արդարադատության նախարարության հետ եւ նպաստի բարեփոխումների առաջխաղացմանը։

Պարբերականը ներկայացրել է ամերիկյան գերատեսչության պայմանագրի մի շարք դրույթներ․

«Խորհրդականը Հայաստանի կառավարությանն աջակցություն կցուցաբերի նոր հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու գործում (այդ թվում` կազմավորման փուլում գտնվող Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի): Այդ մարմինները կուսումնասիրեն կոռուպցիոն դեպքերը և կոռուպցիոներներին պատասխանատվության կենթարկեն»,-ասված է փաստաթղթում:

Բացի այդ, մասնագետը ՀՀ իշխանություններին պետք է խորհրդատվությամբ օգնի իրավապահ մարմինների բարեփոխումների մշակման և իրականացման վերաբերյալ: Նա համագործակցելու է Արդարադատության նախարարության և այլ իրավապահ մարմինների հետ:

«Հարցերի լայն շրջանակի շուրջ անցկացնել նախապատրաստում, ուսուցանում, ինչպես նաև տրամադրել այլ տեխնիկական աջակցություն արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովին (երբ այն կստեղծվի) և այլ համապատասխան արդարադատական ինստիտուտներին ՝ միևնույն ժամանակ առաջնահերթություն տալով բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարին», - նշել են ԱՄՆ պետդեպարտամենտում:

Խորհրդականը կզբաղվի նաև ուսումնական շրջագայությունների, քննիչների համար դասընթացների և Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մշակմամբ: Պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները:

  • Կիսվել: