երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ը աջակցում է Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը աջակցում է Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. հենց այդ նպատակով է ԱՄՆ-ն ընդլայնում Հայաստանի հետ լայն հարաբերությունները:

Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը: Այն առնչվել է «RAND» կորպորացիայի «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերտառությամբ վերլուծությանը:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ ԱՄՆ-ը ողջունել է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի երկրներին: Պետքարտուղարությունից հավելել են, որ Ռուսաստանին չեն դիտարկում որպես «վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»:

  • Կիսվել: