կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ Պետդեպի խոսանկն անդրադարձել է Ադրբեջանի կրակոցներից ՀՀ-ում երկու անձանց վիրավորվելու դեպքին

ԱՄՆ Պետդեպի խոսանկն անդրադարձել է Ադրբեջանի կրակոցներից ՀՀ-ում երկու անձանց վիրավորվելու դեպքին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Երասխում ադրբեջանական այսօրվա կրակոցները, որոնց հետևանքով հայկական կողմն ունի երկու վիրավոր:

Միլլերը, մասնավորապես, ասել է. ՛՛Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կրակոցներից Հայաստանում ԱՄՆ-ին առընթեր ընկերության երկու աշխատակցի վիրավորվելու հանգամանքով։ Կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղության ուղղությամբ՛՛:

Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

 

  • Կիսվել: