հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սյունիքում տիրող իրավիճակին. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սյունիքում տիրող իրավիճակին. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին Հայաստանի Սյունիքի մարզում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

՛՛Մենք ուշադրությամբ հետեւում ենք հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության սրման մասին հաղորդագրություններին: Մենք զսպվածության եւ իրավիճակի խաղաղ ապաէեկալացիայի կոչ ենք անում՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ի առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ Այս պահին էլ բանակցություններ են ընթանում։ Նրանք չեն ցանկանում հեռանալ՝ նպատակ ունենալով գրավել Մեծ Իսխանասար կարեւոր բարձունքը (3500 մետր): Այդ բարձունքն ամբողջավին վերահսկում է Սիսիանի օդանավակայանն ու Գորիսից դեպի Սարավան տանող մայրուղին, որը տանում է նաեւ դեպի Կապան:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 13-ին Ադրբեջանի ԶՈւ-ն դարձյալ փորձել է առաջխաղացում գրանցել Սիսիանի եւ Վարդենիսի ուղղությամբ «սահմանները ճշտելու» պատճառաբանությամբ:

Նույն օրը կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարել է ԱԳՆ պաշտոնակատարին, ՊՆ-ին եւ ԱԽ-ին նախաձեռնել խորհրդակցություններ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի հարցով:

  • Կիսվել: