շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը դատապարտել է Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի:

՛՛Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, այդ թվում՝ անմեղ քաղաքացիների դեմ հարվածները՛՛,-ասել է Գոմեսը՝ հավելելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարողացել է արագ գործել՝ միջնորդելով հրադադարի հաստատման համար:

՛՛Սակայն ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի հետագա քայլեր և դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը՛՛,-ասել է Գոմեսը:

 

 

 

 

  • Կիսվել: