ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել՝ ակտիվացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումները. Բայդեն

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել՝ ակտիվացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումները. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի ՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է interfax.az-ը:

"Այս տարի լրանում է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Վերջին 30 տարիների ընթացքում էներգետիկ դիվերսիֆիկացման և միջազգային անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն իր պտուղները բերեց կարևոր պատմական պահին, և Ադրբեջանը կարևոր դեր խաղաց եվրոպական և համաշխարհային շուկաների անվտանգության ապահովման և կայունացման գործում։

Ադրբեջանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելը, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնությունը կարևոր ուղերձներ են։ Մենք նաեւ գնահատում ենք ձեր ներդրած նշանակալի ավանդը գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի գործում", - նշել է Բայդենը  շնորհավորական ուղերձում:

Նա նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել ակտիվացնելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական շփումները եւ կարգավորել Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային եւ մարդկային կապերը, "ինչը թույլ կտա բարգավաճել ողջ Կովկասին եւ Անդրկասպյան տարածաշրջանին":

"ԱՄՆ-ն հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Մենք հույս ունենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիների և տասնամյակների համար", - ասված է շնորհավորական ուղերձում:

  • Կիսվել: