շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է դիվանագիտական ջանքերն ուղղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Թրեյսի

ԱՄՆ-ն պատրաստ է դիվանագիտական ջանքերն ուղղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Թրեյսի

ԱՄՆ-ն պատրաստ է դիվանագիտական ջանքերն ուղղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին այսօր ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Նա նշել է, որ  կողմերը պետք է դրա պատրաստակամությունն ունենան, սակայն  այս պահին վիճակը հստակ չէ այդ առումով:

՛՛Նաեւ մարդիկ պետք է վստահություն զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ եւ մեր դիվանագիտական ջանքերը մենք պատրաստ ենք ուղղել դրան՛՛,-ասել է Թրեյսին:

ԱՄՆ դեսպանը հավելել է, որ օրերս տեղի ունեցան շատ կառուցողական հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: 

՛՛Դրանք մեր գնահատմամբ կառուցողական խոսակցություններ են, եւ մենք էլ կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել, որպեսզի ապահովվի Նյու Յորքում սկիզբ առած այդ կառուցողական խոսակցությունների շարունակականությունը: Մինսկի խմբի համար հակամարտության տեւական լուծումը, համապարփակ լուծումն է, որը տարածաշրջանի համար խաղաղություն կապահովի՛՛,-նշել  է նա:

  • Կիսվել: