ՀՀ-ի և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե է ստորագրվել
Մայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: