Ավելի քան 26 մլն դոլար. Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնեմասը
Reddit սոցիալական հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Անգլիայի Կանանց Սուպերլիգայի չեմպիոնի՝ «Չելսի» ակումբի բաժնեմասի 10 տոկոսը՝ վճարելով ավելի քան 26 մլն դոլար: Նա ընդգծել է, որ ներդրում է կատարել «Չելսի» կանանց ֆուտբոլային ակումբում՝ «վերջապես նրանց տաղանդին համապատասխանող ռեսուրսներ և հարգանք ապահովելու» նպատակով։
Չնայած «Չելսի»-ն պաշտոնական մեկնաբանություն չի տվել, Օհանյանը հաստատել է լուրը սոցիալական ցանցերում։
«Ես նախկինում էլ մեծ ներդրումներ եմ կատարել կանանց սպորտում՝ և կրկին անում եմ դա: Հպարտությամբ հայտարարում եմ, որ միանում եմ «Չելսի» կանանց ֆուտբոլային ակումբին որպես ներդրող և խորհրդիանդամ», - գրել է նա LinkedIn-ում։