չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ-ն կարող է արժեքավոր ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացում. Ալիև

ԱՄՆ-ն կարող է արժեքավոր ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացում. Ալիև

ԱՄՆ-ն կարող է կարեւոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջեւ շփումների հաստատման գործում այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ձեւավորվում կայուն խաղաղության հաստատման եւ տնտեսական առաջընթացի համար։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհավորական նամակում՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, տեղեկացնում է АПА-ն։

Նա նաեւ նշել է, որ իրենց կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացում՝ Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա:

 

  • Կիսվել: