շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերսկսել Լաչինի միջանցքով տրանսպորտի, այդ թվում՝ հումանիտար բեռների երթևեկությունը

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերսկսել Լաչինի միջանցքով տրանսպորտի, այդ թվում՝ հումանիտար բեռների երթևեկությունը

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է համարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցության արգելափակումը և կոչ է արել անհապաղ վերսկսել Լաչինի միջանցքով տրանսպորտի, այդ թվում՝ հումանիտար բեռների երթևեկությունը:

Նա նաև խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ է արել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ է անցկացնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

  • Կիսվել: