կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պահանջում են դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պահանջում են դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ մի խումբ կոնգրեսականներ փորձում են աջակցել Արցախի պաշարված ժողովրդին 2024 թվականի ազգային պաշտպանության արտոնությունների մասին օրինագծի (NDAA) ուղղումներով, ինչպես նաև կասեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանի իշխանություններին: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը: 

Նշվում է, որ առաջարկվող 13 ուղղումներում պահանջվում է դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը, մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ, նաև պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ:

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դրական է գնահատել կոնգրեսականների քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի որոշակիորեն զսպել արցախահայությանը մշտապես սպառնացող Բաքվին:

 

  • Կիսվել: