հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ կոնգրեսականները քննարկում են ընտրությունները հետաձգելու մասին Թրամփի թվիթերյան գրառումները

ԱՄՆ կոնգրեսականները քննարկում են ընտրությունները հետաձգելու մասին Թրամփի թվիթերյան գրառումները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ առաջարկում է հետաձգել այս տարվանախագահական ընտրությունները՝ այդ մասին գրելով Թվիթերի իր էջում և գրավելով աշխարհի ուշադրությունը: Այդ գրառմամբ նա առանց ապացույցների պնդում է, որ փոստով քվեարկությունը կարող է դառնալ «պատմության մեջամենասխալ և կեղծ ընտրությունները»:

Թրամփը խնդրում է հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ կարողանան պատշաճ և անվտանգ քվեարկել:

«Ամերիկայի ձայնը« գրում է, որ նախագահն իրավունք չունի հետաձգել ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն նոյեմբերի 3-ին: Ըստ ԱՄՆՍահմանադրության՝ ամսաթիվը հաստատում է Կոնգրեսը:

Նախագահի գրառումն այն ժամանակ էր, երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցուցմունք էր տալիս Սենատինիստում Պետդեպարտամենտի բյուջեի առաջարկվող կրճատումների վերաբերյալ:

Մի քանի դեմոկրատ սենատորներ ասել են, որ զարմացել են Թրամփի գրառումից և հարցրել Պոմպեոյին, թե արդյոքնախագահը կարող է հետաձգել ընտրությունները:

Սենատոր Թիմ Քեյն. «Դուք այս վարչակազմի ամենապատրաստված և փորձառու իրավաբաններից եք: Կարո՞ղ է նախագահըհետաձգել նախագահական ընտրությունները»:

Պոմպեո. «Արդարադատության նախարարությունը և մյուսներն այդ որոշումը կկայացնեն: Մենք բոլորս պետք է ցանկանանք,գիտեմ, որ դուք էլ եք ուզում համոզվել, որ կունենանք ընտրություն, որի արդյունքների վրա բոլորը վստահ կլինեն»:

Դեմոկրատական սենատոր Թոմ Ուդալն էլ ասաց՝ մտահոգություններ է լսում այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն կշարունակիժողովրդավարության լավ օրինակ լինել ամբողջ աշխարհում, երբ նախագահ Թրամփը հրաժարվեց ասել՝ կընդունի արդյո՞քնոյեմբերյան ընտրությունների արդյունքները:

Նա այս հարցն ուղղեց Պոմպեոյին:

Պոմպեո. «Դուք պետք է իմանաք, ես բազմիցս ասել եմ այս հանձնաժողովին, որ ես կհետևեմ օրենքի գերակայությանը,կհետևեմ Սահմանադրությանը: Ես կշարունակեմ դա անել ամեն օր»:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ, Քեվին Մաքքարթիի խոսքով՝ ԱՄՆընտրությունները պետք է անպայման անցկացվեն նոյեմբերի 3-ին, ինչպես նախատեսված է:

«Ես հասկանում եմ նախագահի անհանգստությունը փոստով քվեարկության վերաբերյալ: Բայց դաշնային ընտրություններիպատմության մեջ մենք երբևէ չանցկացված ընտրություններ չենք ունեցել: Դրանք անշուշտ պետք է իրենց ժամկետին կայանան»:

Ինչ վերաբերում է փոստով քվեարկությանը, պատասխանատու գերատեսչությունները «Ամերիկայի ձայնին» փոխանցել են,որ չեն տեսնում ընտրության անվտանգությանը սպառնող որեւէ զարգացում:

  • Կիսվել: