ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ-ին տարածաշրջան բերելը  լրջորեն վտանգում է երկրների շահերը, Իրանի խորհրդարանի նախագահության կազմի անդամ

ԱՄՆ-ին տարածաշրջան բերելը լրջորեն վտանգում է երկրների շահերը, Իրանի խորհրդարանի նախագահության կազմի անդամ

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահության կազմի անդամ Ալիռեզա Սալիմին անդրադարձել է Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված համաձայնագրին և զգուշացրել Կովկասում ԱՄՆ-ի ներկայության հետևանքների մասին՝ ընդգծելով, որ արտատարածաշրջանային տերությունների մուտքը լրջորեն վտանգում է հարևան երկրների շահերը, գրում է parstoday.ir-ը:

«Խանեհ Մելլաթ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սալիմին նշել է. «Միացյալ Նահանգները ձգտում է փոխել միջազգային կանոնները՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը հարվածելու համար և այդ փոփոխություններն իրականացնում է «խաղաղության» քողի տակ, մի գործողություն, որը կարող է ապագայում զգալի վնաս հասցնել Իրանին ։

Նշելով, որ օտարերկրյա պետություններին տարածաշրջան բերելը միգուցե կարճաժամկետ հեռանկարում կարող է սահմանափակ օգուտներ ունենալ որոշ կառավարությունների համար, նա հավելել է. «Մեծ տերությունները ձգտում են իրենց երկարաժամկետ շահերին, և նրանց ներկայությունը անդառնալի վնաս կհասցնի տարածաշրջանին»։

Իրանի խորհրդարանի նախագահության կազմի անդամը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և բազմիցս հայտարարել է ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում իր դիրքորոշումների մասին: Նրա խոսքով՝ Իրանը կպաշտպանի իր իրավունքները իր ողջ ուժով»:

Սալիմին նաև «կասկածելի» է համարել Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացի ժամանակային համընկնումը, սակայն ընդգծել է, որ այս հարցը երկրորդական բնույթի է:

Վերջում նա կոչ է արել դիվանագիտական գերատեսչությանը հետևել իրավիճակին «ավելի մեծ դինամիզմով, ակտիվությամբ և ճշգրտությամբ» և պատրաստ լինել տարբեր սցենարներին դիմակայելու համար:

  • Կիսվել: