երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների հայտարարությունները իրականում համապատասխանաբար սեպտեմբերի 13-ի և 20-ի հայտարարությունների թարմացումներ են. պատգամավոր

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների հայտարարությունները իրականում համապատասխանաբար սեպտեմբերի 13-ի և 20-ի հայտարարությունների թարմացումներ են. պատգամավոր

ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների հայտարարությունները իրականում համապատասխանաբար սեպտեմբերի 13-ի և 20-ի հայտարարությունների թարմացումներ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեոքսանյանը: 

՛՛ՄԹ դեսպանատան հայտարարությունն, առհասարակ, սեպտեմբերի 14-ին է արվել և չի էլ թարմացվել, ուղղակի հիմա է նետվել դաշտ կոնկրետ ուժերի կողմից։

 Նոյեմբերյանում ու առհասարակ Տավուշում ոչ մի տարհանում էլ չկա։

 Ռիսկը, իհարկե, կա, բայց այն ավել չէ, քան օրինակ երկու կամ երեք օր առաջ։

Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից, և հաճախ իրականացվում այդ կենտրոնի դեմ առերևույթ «պայքար» մղողների ձեռամբ՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՀՀ-ում իրենց քաղաքացիներին խորհուրդ էին տվել չայցելել ՀՀ որոշ մարզեր:

  • Կիսվել: