երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը:

Նա հավելել է, որ ստորագրել է երկկուսակցական երկպալատ նամակն ուղղված Կոնգրեսի առաջնորդներին՝ կոչ անելով նրանց ներառել Հայաստանին ուղղված անվտանգության աջակցությունը առաջիկա լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում:

Հավելենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատների 60 անդամներ Կոնգրեսի ղեկավարներին կոչ են արել անվտանգության աջակցություն ուղարկել Հայաստան և լրացուցիչ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Այս մասին ասվում է սենատոր Ալեքս Պադիլլայի և Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուի հեղինակած նամակում:

 

  • Կիսվել: