կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ հետ հարաբերությունների նոր որակը բերելու է նաեւ մեր պետության որակական նոր ամրության. Մակունց

ԱՄՆ հետ հարաբերությունների նոր որակը բերելու է նաեւ մեր պետության որակական նոր ամրության. Մակունց

ԱՄՆ-ն հստակ նշել է, որ սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ դա եղել է Ջո Բայդենի մակարդակով: Նման հայտարարությունը նախ ԱՄՆ դիրքորոշումն է եւ ուղերձ է ոչ միայն ՀՀ-ին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե  ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցել Հայաստանին իր ինքնիշխանությունը պահելու համար:

«Երբեմն մեզ մոտ կարող է տպավորություն լինել, որ հայտարարությունները կարող են որեւէ օգտակար գործակից չունեն, բայց հայտարարությունները դիվանագիտական աշխատանքի կարեւոր մաս են կազմում եւ հաճախ կանխարգելիչ կամ հետեւանքներ ենթադրող գործոն են: Միեւնույն ժամանակ առանձին դեպքերում միայն հայտարարություններն ինքնին բավարար չեն ՀՀ-ն զերծ պահելու ոտնձգություններից, եւ ես սա նկատի ունեի, ասելով, որ մենք պետք է բարձրացնենք ԱՄՆ հետ մեր հարաբերությունների մակարդակը, որովհետեւ իմ համոզմունքն է, որ ԱՄՆ հետ հարաբերությունների նոր որակը բերելու է նաեւ մեր պետության որակական նոր ամրության, ինչպես նաեւ մեր ինքիշխանության որակական ավելի բարձր մակարդակի»,-ասել է նա:

Մակունցը նաեւ ասել է, որ կարեւորում է ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ ուղիղ երկխոսությունը եւ համարում է այն ամենաարդյունավետ գործելաոճը:

«Հարցերի մեծամասնության պարագայում կարեւոր է դրանք հասցեագրել առանց միջնորդների՝ հաշվի առնելով ինչպես դրանց զգայունությունը եւ այլ հարցեր»,- ասել  է նա:

  • Կիսվել: