ԱՄՆ դեսպանը Գյումրում Ամերիկյան անկյունում դպրոցահասակների համար գիրք է ընթերցել (լուսանկարներ)
Գյումրի կատարած այցի ժամանակ դեսպան Թրեյսին Ամերիկյան անկյունում դպրոցահասակ երեխաների համար ընթերցեց Դոկտոր Սյուսի «Կանաչ ձվեր և խոզապուխտ» գիրքը։
««Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» հետ գործընկերության շնորհիվ մենք կարողացել ենք Գյումրում Ամերիկայի մի պատառիկ ձևավորել։ Գյումրու Ամերիկյան անկյունում անգլերենի դասընթացներից ու խոսակցական անգլերենի խմբակներից զատ կազմակերպվում են ընթերցանություններ, դասախոսություններ, կինոդիտումներ, աշխատարաններ, հանդիպումներ ու ցուցադրություններ»,- նշվում է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։







